Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սերժ Սարգսյանը Բիշկեկ չի գնում

Սերժ Սարգսյանը Բիշկեկ չի գնում
27.05.2013 | 15:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ կայանալու է այսօր Բիշկեկում, օրակարգում ունենալով 2014-ին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի անվտանգության ապահովության խնդիրները և ՀԱՊԿ-ի մասնակցության ձևաչափը այդ խնդիրների լուծմանը:

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ